Միասին ենք նաև ամառային ծրագրից հետո…

Ծրագրի ժամանակ մենք միասին կանցնենք մասնակցի Կյանքի նախագծման և փոփոխման սկզբնական ուղին և կմշակենք իր արդյունավետ կյանքի համար անհրաժեշտ Անհատկան զարգացման պլանը:

Մենք գիտենք նաև, թե որքան դժվար է որևէ բան իսկապես փոխել առօրյայում: Երբ մենակ ես մնում քո նախագծերի հետ, կհայտնվեն բազմաթիվ խոչընդոտներ փոփոխությունը կյանքի կոչելու ճանապարհին, օրինակ՝ զբաղվածություն և ժամանակի սղություն… սովորություններ.. մոռանում ես… երբեմն՝ վախենում…
Ահա թե ինչու ծրագիրը կավարտվի, սակայն մեր համագործակցությունը՝ ոչ:  

Մենք մասնակցի կողքին կլինենք իր նախագծի ներդրման ամենադժվարին սկզբնական փուլում:   Փոփոխությունը կիրականացնի հենց մասնակիցը, իսկ մենք կաջակցենք նրան շարժվել դեպի իր ընտրած ճանապարհի փարոսները:

Copyright © 2019 Impact Solutions. All Rights Reserved.

Search